Հայաստանում որբացած արջուկներին վերադարձրին բնությանը. հուզիչ տեսանյութ

Մարդկանց մոտ մեկ տարի մնալուց հետո Զանգակն ու Բամբակը վերադարձան վայրի բնություն։ Տեսանյութում դիտեք` ինչպես են քոթոթները վայելում ազատությունն ու գարունը։
Sputnik

Արջերն ուրախությունից վազվզում են ծաղկաշատ դաշտում։

Սիրիական երկու գորշ արջերը (էգի անունը Բամբակ է, արուինը` Զանգակ) նախորդ տարի էին որբացել. որսորդը սպանել էր նրանց մորը։

Լոռիում հայտնաբերված արջի քոթոթներին հանձնել էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամակալությանը։

Կենդանիները չիպավորված են, նրանց նկատմամբ իրականացվում է օնլայն հսկողություն: