Տարոն Մարգարյանը զբաղվում է Ալեն Սիմոնյանի հարցով. նա արձանագրություն է ուղարկել ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը կքննարկի նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ԿԸՀ-ն այսօր ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Քաղաքապետաորս. ո՞վ կհաղթի Երևանի համար պայքարում

«ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննարկի հարցը»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել՝ խորհրդարանում փոխարինելով վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին: Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, մեխանիկորեն կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից: