Պրոդյուսեր Մարտիրոսյանի գործով լսումները հետաձգել են թարգմանչի պատճառով

Մոսկվայի քաղաքային դատարանը պետք է ուսումնասիրեր հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու մասին գործը, բայց նիստը տեղափոխվել է լեզվային խոչընդոտի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին գործը դատարանում չի քննվել թարգմանչի չներկայանալու պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի դեմ գործ է հարուցվել խարդախության վերաբերյալ, Ռուսաստանի գերագույն դատարանը ապրիլի 19-ին չեղյալ է հայտարարել Մոսգորսուդի որոշումը կինոպրոդյուսերին Հայաստան հանձնելու մասին և գործն ուղարկել ուսումնասիրման։ Մայիսի 21-ին նոր լսումներ էին նշանակվել, որի ժամանակ կորոշվեր հայ պրոդյուսերի ճակատագիրը։

Անժելա Սարաֆյանը հոլիվուդյան սրտակերի թակարդն է ընկել. ո՞վ է այդ բախտավորը

Սակայն երկուշաբթի նշանակած նիստը որոշվել է հետաձգել թարգմանչի բացակայության պատճառով։

Պրոդյուսերը գտնվում էր Մոսկվայի №4 քննչական մեկուսարանում 2017թ-ի հոկտեմբերի 27-ից։ Մարտիրոսյանի դեմ քրեական գործ են հարուցել խարդախության մեղադրանքով։

Մարտիրոսյանին ձերբակալել են Մոսկվայի օդանավակայանում` ինքնաթիռից դուրս գալիս։ 20 տարի առաջ Մարտիրոսյանը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ պրոդյուսերի կարիերա է սկսել։ Նա աշխատել է «Նոյեմբերի մարդը», «Փրկվածը», «Ֆրիլանսերներ», «Փախուստի ծրագիր» և այլ ֆիլմերի վրա։ Համենայն դեպս, այդպես է պնդում Մարտիրոսյանը։

Պրոդյուսերը և նրա փաստաբանը հայտարարում են, որ կալանավորելու պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմն է։ Փաստաբանը կարծում է, որ Մարտիրոսյանի ձերբակալությունը սադրանք է, որը նախաձեռնել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները։ Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումներն ուզում են ձախողել, որովհետև նա դրական լույսի ներքո է ներկայացնում Ռուսաստանի նախագահ Պուտինին։