Սևակն ու կաթողիկոսը` Սերժ Սարգսյանի փոխարեն

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հայտնեց, թե ինչու է պատից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Կոռուպցիոն գործերով հիմքերի առկայության դեպքում որոշ նախկին ու ներկա պաշտոնյաներ կարող են հայտնվել Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

Սերժ Սարգսյանի լուսանկարը նետել են ոստիկանության պատուհանից. տեսանյութ

Նա նաև հայտնեց, որ ապրիլյան հեղաշրջման օրերին տեղի ունեցած բռնությունների գործերով նախաքննությունը շարունակվում է, բայց հրաժարվեց բացահայտումների փաստեր ներկայացնել:

Ի դեպ, լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ում լուսանկարն է այժմ կախված Ղամբարյանի աշխատասենյակում: Նա հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրա լուսանկարը հանել է պատից:

«Այժմ այնտեղ Պարույր Սևակի և Վազգեն Կաթողիկոսի լուսանկարներն են կախված»,- ասաց Ղամբարյանը։

Նա ավելացրեց` այդպես է նպատակահարմար գտել կահավորել իր սենյակը: