Կողպեքը կախել են, գնացե՞լ. Փաշինյանի կառավարությունը հաշվում է նախկինի ծախսած գումարները

Ո՞ւր են գնացել 2.2 մլրդ դրամն ու 5.4 մլն եվրոն. ներկա իշխանությունը կասկածի տակ է առնում նախկին իշխանության ծրագիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Կառավարությունը որոշեց լուծարել «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն: Որոշումն ընդունելուց առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտնեց, որ որոշումը պայմանավորված է քաղաքականության փոփոխությամբ:

Պաշտոնյան նամակներ է ստացել ու Փաշինյանին չի ասել. վարչապետը զայրացավ

Թորոսյանը հիշեցրեց, որ կենտրոնի ստեղծման մասին որոշումը կայացվել էր 2010թ-ին: «Կենտրոնի ստեղծման ամբողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ`վարկային ծրագրի շրջանակում»,-հայտնեց նախարարը` հավելելով, որ ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում որոշվել է չեղարկել նախկին որոշումն ու դիմել ՀԲ-ին ֆինանսավորման գումարներն ուղղել այլ ծրագրերի իրականացմանը:

«ՀԲ համաձայնությունը ստանալուց հետո որոշվել է փոփոխել վարկային համաձայնագիրը: Այս թվականի ապրիլի 25-ին ուժի մեջ է մտել վարկային համաձայնագրի փոփոխությունը, որով գումարները ուղղվելու են Մարտունիում ու Վայոց ձորում բժշկական մեծ կենտրոններ կառուցելուն, բժշկական սարքավորումներով ու կահույքով հագեցնելուն»,- ասաց Թորոսյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ի ստեղծման առաջին փուլում նախկին կառավարությունը ձեռք էր բերել ցիկլոտրոն կոչվող սարքը, որը պետք է օգտագործվեր ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման համար:

Թորոսյանը տեղեկացրեց, որ սարքը ձեռք բերելու և դրա համար շենք կառուցելու նպատակով պետական բյուջեից ծախսվել է 2.2 մլրդ դրամ և 5.4 մլն եվրոյի բելգիական վարկ, որն այսօր մաս-մաս մարվում է:

Վարչապետը պաշտոնից ազատեց Մովսես Հակոբյանին

«Այսինքն` մենք մի քանի միլիարդ ծախսել ենք, էդ սարքերը դրել ենք այնտեղ, կողպեքը կախել ենք դռան վրա ու գնացել մեր գործերո՞վ»,- ասաց վարչապետը:

Առողջապահության նախարարը նշեց, որ պրոցեսը շատ բարդ է եղել` մրցույթների անցկացմամբ, և վերջնական արդյունքի այդպես էլ չի հասել:

Ներկրված սարքերը, նախարարի խոսքով, երբևէ չեն գործարկվել, իսկ լուծարվող ՓԲԸ-ն գոյություն ունի միայն թղթի վրա:

Լուծարումից հետո առողջապահական սարքավորումներն, ամենայն հավանականությամբ, կհանձնվեն որևէ այլ հիմնարկի ու կգործարկվեն ըստ նպատակի: