Նեապոլիտանցիներն աշխարհի ամենաերկար պիցցան են պատրաստել. տեսանյութ

Իտալացիները որոշել են մի ձեռքով 2 ձմերուկ բռնել` նախ շատ մարդկանց համեղ պիցցա կերակրել, հետո էլ` Գինեսի ռեկորդների գրքի մեջ հայտնվել։
Sputnik

Նեապոլիտանցիները որոշել են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում իրենց համար ամենատրամաբանական միջոցով, իհարկե` պիցցա պատրաստելով։ Ոչ թե սովորական պիցցա, այլ աշխարհի ամենաերկար։

Նախագծի նախաձեռնողը նեապոլիտական պիցցայի արտադրողների ասոցիացիան է։ Հսկայական ուտեստի պատրաստմանը մոտ 50 վարպետ է մասնակցել։ Ռեկորդը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում։