«Գագարին հյուրանոց»` հայկական ակցենտով. Հովհաննես Ազոյանը նկարահանվել է իտալական ֆիլմում

Ֆիլմը պատմում է` ինչպես են մի խումբ անհույս ֆիլմ–մեյքերներ Հայաստան մեկնում` իրենց կյանքում առաջին համատեղ ֆիլմը նկարահանելու։ Լեռնային երկիր կատարած ուղևորությունը կտրուկ փոխում է նրանց կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանում նկարահանված «Գագարին հյուրանոց» իտալական կատակերգության պրեմիերան կկայանա մայիսի 24-ին Իտալիայում։

Սա իտալացի ռեժիսոր Սիմոնե Սպադայի առաջին ֆիլմն է։ Նա նաև ֆիլմի սցենարի հեղինակն է։ Ֆիլմում խոսվում է մարդու էության մասին`թույլ, բայց երազանքով ու հույսով լի։

Պրոդյուսերն անհույս ֆիլմ-մեյքերների թիմ է հավաքում ու նրանց ուղարկում է Հայաստան` իրենց կյանքի առաջին համատեղ ֆիլմը նկարահանելու։ Որոշ պատճառներով այդ իրադարձությունը յուրաքանչյուրի կյանքում որոշիչ դեր է ունենում։

Ֆիլմում նկարահանվել են Կլաուդիո Ամենդոլան, Լուկա Արջենտերոն, Ջուզեպե Բատիստոնը, Բարբորա Բոբուլովան և Հովհաննես Ազոյանը։