Հայաստանի բոլոր մարզպետները կփոխվեն. նախարար

Министр территориального управления и развития Армении Сурен Папикян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ առաջիկայում բոլոր մարզպետները կփոխվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Առաջիկայում ՀՀ բոլոր մարզպետները կլքեն իրենց պաշտոնները, նոր նշանակումներ կլինեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Республиканская партия Армении
Արարատի նոր մարզպետ կդառնա ՀՀԿ-ի համար 18 202 ձայն ապահոված մարդը

«Առաջիկայում մարզպետները կնշանակվեն, վարչապետը կներկայացնի նշանակումները», – ասաց Պապիկյանը։

Նա հավելեց, որ մարզպետները պետք է համակերպվեն ստեղծված իրավիճակի հետ։Նրա խոսքով`բոլոր մարզպետներն անխտիր պետք է փոխվեն։

Պապիկյանը նշեց` նոր նշանակումների մասին որոշումները դեռ չեն ընդունվել, սակայն առաջիկայում դա տեղի կունենա։

Հիշեցնենք` Պապիկյանը նախարար է դարձել այս տարվա մայիսի 11–ից` այդ պաշտոնում փոխարինելով Դավիթ Լոքյանին։