2 հարցում եկել ենք փոխըմբռնման. Ավինյանը հանդիպել է բողոքող քաղաքացիների հետ

Փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպելուց հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի գործունեության դեմ բողոքող քաղաքացիների հետ և տեղեկացրել, որ 2 հարցում եկել են փոխըմբռնման։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ:

Ոսկու հանքավայրի հետ կապ ունեցել է. Սարգսյանը չի հերքում

Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ:

Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:

Շնորհակալ եմ ամեն պահի մեզ զորություն տվող այս վստահության համար»,–գրել է Ավինյանը: