Հայուհին խանութից 250 հազար դոլարի զարդեր է գողացել. պատճառը հայրենիքի կա՞նչն էր

Հայ կինը գողության հաջորդ օրն ինքնակամ ազատվել է աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Սքոթսդեյլի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Էմմա Փչաքջյանին, որը 250 հազար դոլարի թանկարժեք զարդեր է գողացել իր աշխատավայրից` Diamond Craft Fine Jewelry ոսկերչական խանութից: Կինը պատրաստվել է պատմական հայրենիք փախչել։ Աղմկահարույց պատմության մասին պատմում է Abc15.com-ը` հղում անելով ոստիկանությանը։

20 տարեկան երիտասարդին սպանել են ավտոտնակում. սարսափելի սպանության նոր մանրամասները

Գողությունը գրանցվել է մայիսի 1-ից առաջ. խանութի տերերը հայտնաբերել են, ադամանդե մատանիներից մեկը չկա։ Սկզբում նրանք պարզապես ցանկացել են գույքագրել ապրանքը, բայց Փչաքջյանը հրաժարվել է մասնակցել դրան։ Հաջորդ օրը կինը աշխատանքից դուրս է եկել։

Հասկանալի է, որ դրանից հետո նրան անմիջապես կասկածել են գողության համար։ Գույքագրումից հետո պարզվել է, որ 250 հազար դոլարի ապրանք չկա։ Այդ ժամանակ ոստիկանները մեկնել են Փչաքջյանի տուն և խուզարկություն անցկացրել։

Գողոնի մի մասը` 70 հազար դոլարի թանկարժեք զարդերը, հայտնաբերվել են: Եվս 180 հազար դոլարի ապրանք չեն գտել։

Էմմա Փչաքջյանի խոսքով` նա գողություն է արել, որովհետև ամուսինը զրկվել է աշխատանքից, բացի այդ, նա պատրաստվում էր մայիսի վերջին Հայաստան մեկնել։