«Կարելի է խնդրել կամավորներին». նախարարը պատմեց իր քայլերի մասին

Պետք է հասկանալ, թե որքան ավտոբուս է պետք և ինչ պայմաններով կարելի է հրավիրել մասնավոր փոխադրողներին։ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Նախևառաջ պետք է կարգուկանոն հաստատել մարզային ուղևորափոխադրումների համակարգում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նոր նախարար Աշոտ Հակոբյանը (կառավարություն է անցել «Ծառուկյան» դաշինքից)` մեկնաբանելով գերատեսչության ղեկավարի պաշտոնում իր առաջին քայլերը։

Նրա խոսքով` նախ պետք է հետևել, որ այդ երթուղիները սպասարկեն լիցենզավորված փոխադրողները։ Երկրորդ` հստակ հաշվարկել այդ գծերի ուղևորահոսքը։

«Դրա համար կարելի է հաշվառման էլեկտրոնային համակարգ կիրառել, ինչպես նաև դիմել կամավորների օգնությանը», — ավելացրեց նա։

Նրա խոսքով` այդ ժամանակ կկարողանան հասկանալ, թե ինչ ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ են պետք այդ գծերի համար։

Արդյո՞ք տրանսպորտի նախարարությունն ավարտին կհասցնի նախկին կառավարության նախագիծը, որով նպատակ ունեին մարզերում և նույնիսկ ամբողջ հանրապետությունում միասնական տրանսպորտային ցանց ստեղծել։

Այս հարցի պատասխանը նույնպես պարզ կդառնա մոնիթորինգից հետո։