Արմեն Սարգսյանը քոչարի է պարել ցուցարարների հետ

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցները խոստացան 2 օր սպասել նախագահի պատասխանին։ Եթե պատասխանը նրանց չգոհացնի, բողոքի ակցիանները կվերսկսվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներն այսօր հանքի շահագործման դեմ իրենց ակցիան սկսեցին Մաշտոցի պուրակից։ Ապա նրանք քայլերթով գնացին դեպի նախագահի նստավայր։

Ցուցարարներին դիմավորած նախագահականի աշխատակիցներն առաջարկեցին իրենց պատրաստած բողոք–նամակը գցել արկղի մեջ և խոստացան, որ այն, անպայման, կհասնի Արմեն Սարգսյանին։

Ամուլսարի ծրագիրը կկործանի Ջերմուկը

Բայց այդ պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դուրս եկավ նստավայրից։ Նա մոտեցավ ցուցարարներին և որոշեց անձամբ լսել նրանց բողոքները։ Ցուցարարների հետ խոսելուց, նրա խնդիրները լսելուց և իր տեսակետն արտահայտելուց հետո, երբ նախագահն ուզում էր հեռանալ, ակցիայի մասնակիցները որոշեցին պարով ավարտել իրենց ցույցը, քանի որ պարով էլ սկսել էին այն Մաշտոցի պուրակից։

Երաժշտության առաջին հնչյունների հետ ՀՀ նախագահը միացավ շուրջպար կազմածներին և պարը շարունակվեց նախագահի մասնակցությամբ։

Ի դեպ, Արմեն Սարգսյանը խոստացավ ուսումնասիրել նամակն ու պատասխանել ցուցարարներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները խոստացան սպասել 2 օր։ Պատասխանը չբավարարելու դեպքում, նրանք կվերսկսեն իրենց ակցիանները։

Ինչպես է Սարգսյանը քոչարի պարում ցուցարարների հետ. տեսանյութ