Արմեն Գրիգորյանի նշանակումը Ռուսաստանի, Իրանի և Արցախի սրտով չէ. «Հրապարակ»

«Հրապարակի» տվյալներով` ԱԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը լավ չի ընդունվել Իրանի, Ռուսաստանի և Արցախի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարևանների կողմից։ Խոսքն Իրանի և Ռուսաստանի մասին է։

Կոշտ պատասխան Վիգեն Սարգսյանին. որտե՞ղ է պետք փնտրել Գրիգորյան–Սարգսյան բանավեճի ակունքը

Բանն այն է, որ հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արևմտամետ։ Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլև տնօրինելու է բանակի և ռուսական ռազմաբազաների տեղեկատվությանը։

Այս նշանակումը լավ չեն ընդունել նաև Արցախում, որտեղ կարծում են, որ չի կարելի ռուսների հետ հարաբերություն փչացնել»: