«Կայսրուհին» կոտրած տաշտակի առաջ հայտնվեց. ո՞ւր են կորել Ալեգրովայի միլիոնները

Խորհրդային և ռուսական էստրադային երգչուհին անհաջող հանգամանքների զոհ է դարձել` նրա պարտապանը մահացել է` չհասցնելով վերադարձնել Իրինայի պարտքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի –Sputnik. Հայտնի ռուս երգչուհի Իրինա Ալեգրովան զրկվել է խոշոր գումարից` իր դյուրահավատության և ողբերգական հանգամանքների պատճառով։ Այս մասին հայտնում է «Տելեպրոգրամ» պարբերականը։

Ռուսական էստրադայի «կայսրուհի» Իրինա Ալեգրովան մտադիր էր խոշոր գումար ներդնել Մերձմոսկովյան շրջանում գտնվող Միլորադովո ավանում առանձնատան նախագծման և հող գնելու համար, սակայն արդյունքում մնաց և՛ առանց տան, և՛ առանց գումարի։

Պուգաչովան դատարան է դիմել

Ամառանոցի շինարարության ընթացքում որպես կանխավճար նա 10 մլն ռուբլի էր փոխանցել շինարարների աշխատանքները համակարգող գործարար Վլադիմիր Դենիսովին։ Սակայն Դենիսովը մահացել է, իսկ փողերը` կորել։  Լուրեր են շրջանառվում, որ հանգուցյալը երգչուհու միջոցները ներդրել է բիզնեսի մեջ, սակայն սննկացել է։

Վշտացած երգչուհին հրաժարվել է համակերպվել իրավիճակի հետ և դատարան դիմում է ներկայացրել։  Ինչպես պատմել է աստղի իրավաբանը, ժառանգաբար հանգուցյալի պարտքերը փոխանցվել են շինարարի կնոջը։  10 մլն–ից Ալեգրովային հաջողվել է հետ ստանալ միայն 100 հազար ռուբլին, և նրան դեռ պետք է վերադարձնեն 9.3 մլն ռուբլի։ Պատասխանող կողմը չի շտապում մարել պարտքը, իբրև թե գումարի բացակայության պատճառով։

Ալեգրովայի իրավաբանը նշում է, որ հանգուցյալի կինը ստում է` ասելով, թե փող չունեն։ Տղամարդու խոսքով` Դոնիսովի մահից հետո նրա կնոջը որպես ժառանգություն հասել է 11 մլն ռուբլի արժողությամբ տունը, 7 մլն արժողությամբ հողատարածքն ու մի քանի ավտոմեքենա։