«Ողջույն». Ֆինլանդիայում փոկը ձեռքով ողջունել է իրեն նկարող կենսաբաններին

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ֆիննական բաժանմունքը Facebook–ում տեղադրել է տեսանյութ, որում փոկը ձեռքով է արել հետազոտողներին։
Sputnik

Կենդանու անունը Պուլերվո է։ Հանգստանալով երկրում խոշորագույն Սայմա լճի ափին` Պուլերվոն նկատել է հետազոտողներին, որոնք ուշադիր հետևել են նրան։ Ի պատասխան` կենդանին ձեռքով է արել նրանց։

Իրականում փոկն ուղղակի ճանճերին է քշել (կամ ուրիշ միջատների)։ Բայց համաձայնեք, որ ավելի հաճելի է կարծել, թե Պուլերվոն ուղղակի բարեհամբույր է։