Ուժեղ ամպրոպը խանգարել է Մոսկվա–Երևան չվերթին. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ուժեղ ամպրոպի պատճառով։ Այն հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում։ Հայտնի չէ, թե ինքնաթիռը երբ կժամանի Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Երեքշաբթի երեկոյան վատ եղանակի պատճառով ուշացել է Մոսկվա–Երևան չվերթը։ Մասնավորապես, «Շերեմետևո» օդանավակայանից թռիչք կատարած №1862 չվերթի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր տեղի ժամանակով 20։05–ին։

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ինքնաթիռի ուղևորներից մեկը։

Սակայն ուժեղ ամպրոպի պատճառով այն չի կարողացել վայրէջք կատարել։ Մի քանի պտույտ կատարելով թռիչքուղու վրա` ինքնաթիռն ի վերջո մեկնել է Մինվոդի։

Երևան ժամանելու ժամն առայժմ անհայտ է։