Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե Արցախը չկա. Շավարշ Քոչարյան

Հենց Բաքու–Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ էին սկսվում, բանակցային գործընթացում առաջխաղացում էր նկատվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտ գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախը պետք է բանակցությունների սեղան վերադառնա։ Այդ հայտարարությունը պարզաբանելու խնդրանքին ի պատասխան Քոչարյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունները ենթադրում են, որ Ստեփանակերտը մասնակցելու է դրանց։

«Եթե 2011 թվականի կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա: Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, առաջընթացն անհնարին է», — հայտնել է Քոչարյանը։

Երբ Ադրբեջանն ուզում էր, որ բանակցություններում առաջխաղացում լինի, հենց Արցախին էր դիմում։ Միայն ու միայն այդ ժամանակ էր իրավիճակը սկսում փոխվել։ Այդպես եղավ 1993-94 թվականներին, երբ Բաքուն հենց Ստեփանակերտի հետ էր բանակցություններ վարում։ Ու միայն երբ փաստաթուղթն արդեն պատրաստ էր, Երևանին առաջարկեցին միանալ դրան, հիշեցրեց Քոչարյանը։

Բալայան. «Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»

«Այսինքն` երբ Ադրբեջանն ուզում է, որ բանակցությունները տեղից շարժվեն, հենց Լեռնային Ղարաբաղին է դիմում և չի ձևացնում, թե այդպիսի սուբյեկտ չկա», — ընդգծեց նա։

Այդ պատճառով է բանակցություններում իրական առաջընթաց չկա, սակայն համանախագահները նախկինի պես ջանք են թափում, որ հակամարտությունը գոնե էսկալացիաների չվերածվի։ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում կայացած հանդիպումների ժամանակ նրանք շփման գծի մոնիտորինգի խստացման միջոցներ են առաջարկել։ Սակայն Ադրբեջանի իշխանությունը մինչև այժմ չեն համաձայնում։

Հարցին` արդյո՞ք առաջիկայում երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում կանցկացվի, Քոչարյանը հիշեցրեց, որ հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան են գալու, և արտգործնախարարի հետ հանդիպում անպայման կկայանա։ Նախագահի կամ վարչապետի հետ հանդիպման մասին դեռ պայմանավորվածություն չկա։