Սուրմալուի առևտրականները բողոքի են դուրս եկել. նրանք վարձավճարների իջեցում են պահանջում

Տոնավաճառի ղեկավարությունը չի շտապում ցուցարարներին ընդառաջ գնալ, իսկ նրանք, իրենց հերթին, բողոքում են անհնազանդության ակցիաների պատճառով ապրիլին երկու շաբաթ առաջացած պարապուրդից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. «Սուրմալու» տոնավաճառում այսօր առավոտյան բողոքի ակցիա է մեկնարկել. տեղի առևտրականների մի մասը գործադուլ է հայտարարել և պահանջում է, որ վարձավճարները 30 տոկոսով նվազեցվեն։ Կազմակերպիչները կոչ են անում բոլոր առևտրականներին փակել տաղավարները և չաշխատել, մինչև հարցը չլուծվի։

«Ազատություն Բաբայանին». Երևանում բողոքի ակցիա է ընթանում. լուսանկարներ

Գործադուլի պատճառներից մեկը ապրիլյան դեպքերն են. նրանց խոսքով, բազմահազարանոց ցույցերի ժամանակ Երևանում տոնավաճառը գրեթե չի գործել և առևտրականները եկամուտ չեն ունեցել։

Տոնավաճառի ղեկավարությունը, սակայն, չի շտապում ընդառաջ գնալ ցուցարարներին` նշելով, որ իրենք էլ են տույժեր է կրել և չեն կարող իջեցնել վարձը։

Ավելացնենք, որ որոշ առևտրի կետեր ակցիային չէին միացել, այն դեպքում, երբ նախաձեռնողները կոչ էին արել փակել բոլոր տաղավարներն ու միանալ գործադուլին։

Ոստիկանությունը տեղի ունեցածին որևէ կերպ չի միջամտել։

Սուրմալուի բողոքող առևտրակնները ղեկավարությանը 3 օր ժամանակ են տալիս` խնդրի կարգավորման համար, հակառակ դեպքում խոստանում են 3 օր անց կրկին հավաքվել բողոքի ակցիայի։