Դեպքի վայրում իրավապահները փայտե մահակներ գտան։ 25–ամյա և 21–ամյա երիտասարդները սուր կտրող–ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նրանք մարմնական վնասվածքներ ստացել էին հենց Նոր Նորքի 4–րդ զանգվածում` կռվի ընթացքում։
Ի դեպ, նրանց հիվանդանոց տեղափոխող մեքենան վրաերթի ենթարկել մի մարդու, որը ևս տեղափոխվել է հիվանդանոց։
Դանակահարության մեջ կասկածվող 28–ամյա Դավիթ Գալստյանին ոստիկանները բռնեցին Բագրատաշենի սահմանակետում, նա փորձում էր երկրից դուրս գալ։
Դավիթ Գալստյանը որպես կասկածյալ ձերբակալվել է, բայց տեղափոխվել է հիվանդանոց, որովհետև կռվի ժամանակ ինքն էլ է վնասվածք ստացել։