Անահիտ Չոբանյանի գրադարանային կյանքը, կամ ինչպես են ապրում Սանկտ Պետերբուրգի հայերը

Սանկտ Պետերբուրգը ոչ միայն գեղեցիկ շենքերի ու նրբաճաշակ ճարտարապետության քաղաք է, այլև յուրահատուկ փողոցների, որտեղ ամեն քայլափոխի կարելի է ինչ-որ հետաքրքիր բան գտնել։ Նման փողոցներից մեկում է գտնվում Սեմյոնովսկայա գրադարանը, որի վարիչը Անահիտ Չոբանյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik, Անի Լիպարիտյան. Խիստ ոճով արված հարմարավետ և փոքրիկ գրադարանում բավական երիտասարդ կոլեկտիվ է աշխատում։ Սանկտ Պետերբուրգի  Լերմոնտովո միջշրջանային կենտրոնացված գրադարանական համակարգի «Սեմյոնովսկայա» գրադարանի վարիչ Անահիտ Չոբանյանը համոզված է` եթե նրանք չլինեին, հնարավոր չէր լինի հաջողության հասնել։

Գրադարանը հիմնադրվել է 50-ականներին, իսկ Անահիտն այստեղ աշխատում է արդեն 18 տարի։

Армянская апостольская церковь Святой Екатерины (18 век), Санкт Петербург

«Գրադարանային կարիերաս դեռ Վրաստանում եմ սկսել, որտեղ և ծնվել եմ։ Ընթերցանության և գրքերի նկատմամբ ունեցած սերը ծնողներս են սերմանել, քանի որ մենք տանը մեծ գրադարան ունեինք», – նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Անահիտն իր մասնագիտությունը գիտակցված է ընտրել, ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արվեստի պետական համալսարանի գրադարանային և տեղեկատվական ֆակուլտետը։

Համագործակցություն երևանյան թանգարանի հետ

«Սեմյոնովսկայա» գրադարանի վարիչն անցյալ տարի Երևանում էր` Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ համագործակցության ծրագրով։

Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու ճակատագիրը. ադրբեջանցի կանայք մոմ էին վառում այնտեղ

«Մենք քննարկեցին մեր հետագա համագործակցության տարբերակները, իսկ անցյալ տարվա նոյեմբերին հայկական պատվիրակությունը մեր գրադարան այցելեց», – պատմեց Չոբանյանը։

Որոշ հարցերում համաձայնություններ են ձեռք բերվել։ Շատ ծրագրեր կան, սակայն մանրամասները Անահիտը չի շտապում հայտնել։

Բայց այսօր արդեն հայտնի է, որ Էրեբունի–Երևանի օրը փորձագետ է ժամանելու Երևան` արդեն պաշտոնական մակարդակով Լերմոնտովյան համակարգի գրադարանը ներկայացնելու համար։

Ընդհանուր համակարգում Գրիբոյեդովի անվան գրադարանն է գործում, որտեղ հայ գրականություն է պահվում, ավելացրեց Անահիտը։

«Այստեղ կարելի է գտնել գրքեր, ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերեն թարգմանությամբ», – ասում է նա։

Հայ համայնք

Ի տարբերություն Մոսկվայի հայերի, Պետերբուրգի հայերը շատ համախմբված են, համոզված է Անահիտը։

«Ապրիլի 24-ին մեր հայրենակիցները հավաքվում են։ Նաև նշում ենք Զատիկը, հայկական եկեղեցի այցելում։ Այդ օրերին այստեղ այնքան հայ է լինում, որ ասեղ գցելու տեղ չի լինում», –Sputnik Արմենիային ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` հայկական համայնքը ամենամեծերից մեկն է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի տարածքում, չէ՞ որ նրանք այստեղ են տեղափոխվել քաղաքի հիմնադրումից մի քանի տարի անց։

Ընթերցանություն բոլորի համար

Գրադարանը բոլորի համար է, նույնիսկ` սահմանափակ հնարավորություններով մարդկանց։

«Չեմ կարող ասել, որ մարդիկ այսօր ավելի քիչ են կարդում։ Պարզապես, նրանք գերադասում են էլեկտրոնային գրքեր կարդալ։ Եթե նախկինում դպրոցն ավարտելուց հետո, քաղաքի կեսը գրադարանում հերթ էր կանգնում, ապա այսօր ամեն ինչ հասանելի է համացանցում», – ասաց վարիչը։

1 / 3
«Սեմյոնովսկայա» գրադարանը
2 / 3
Անահիտ Չոբանյան
3 / 3
«Սեմյոնովսկայա» գրադարանը

Սակայն նա և «Սեմյոնովսկայի» ողջ անձնակազմն անտարբեր չեն, և պատրաստ են այնպես աշխատել, որ ընթերցողին գրադարան վերադարձնեն։

Չոբանյանը խոստովանեց, որ հաճույքով է կատարում իր աշխատանքը, առանց սիրո  և էնտուզիազմի լավ արդյունքներ արձանագրելը դժվար է։

Իր մասին խոսելիս` Անահիտը նշում է, որ գուցե, ինտերիերի դիզայներ դառնար, եթե չընտրեր այս պատասխանատու աշխատանքը։ Գրադարանի ներքին հարդարանքից կարելի է հասկանալ, թե ինչ խնամքով է ամեն ինչ արվել ու նախապատրաստվել։

Գրադարանի ներքին ձևավորման մեջ զինվորի կողքին բալետի պարուհու կարելի է տեսնել։ Բալետի պարուհու կերպարը պատահական չի ընտրված։ Այստեղ, Սանկտ Պետերբուրգում ժամանակին ապրել է Ագրիպինա Վագանովան (հայկական ծագում ունեցող Ռուսաստանի և խորհրդային միության բալետի պարուհի)։