Ալսուն նկատել է` տաղանդը միայն բավարար չէ, միշտ պետք է նաև հաջողությունը քեզ ուղեկցի։
«Երբեմն նայում ես` ամեն ինչ ունի, բայց ինչ —որ բան չի ստացվում, պետք է հավատաս ուժերիդ և առաջ գնաս, չվհատվես, ու ամեն ինչ լավ կլինի»,–ասել է նա։
Երեկ` մայիսի 19–ին գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը անցավ «Ты супер!»–ի մրցույթի եզրափակիչ փուլ։ Նա շատ լավ կատարեց Սելին Դիոնի «My heat will go on» երգը։
«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։ Միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզումկատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։
Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։