ՀՀ ԶՈւ–ն զգուշացնում է` որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է այսօր հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանական ԶՈւ զինծառայողի մահվան մասին լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` Նախիջևանի հատվածում, այսօր զոհված ադրբեջանական բանակի զինծառայողի մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը։

Հայաստանը կորցրել է Արծվաշենը, ուրեմն հակամարտության կողմ է. պաշտպանության նախկին նախարար

«Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ` նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք` զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,–գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 20–ին, Ադրբեջանին ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել, որ հայ–ադրբեջանական սահմանին` Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ զինծառայող է զոհվել։