ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Խնդիրը ոչ թե երեխային համակարգչից կտրելու, այլ դրանք ճիշտ օգտագործելու մեջ է»

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է երեխաների նկատմամբ համակարգիչների ու տեխնոլոգիաների ճիշտ կիրառման մասին։
Sputnik
Կարեն Վարդանյան

«Չես կարող երեխային դաստիրակություն տալ, երբ տանը մայրն ու տատն ամբողջ օրը սերիալ են նայում, որտեղ բոլոր արժեքները ոտնակոխ են արվում։ Կամ համակարգչային խաղերը, որտեղ երեխան կարող է միանգամից հարյուրավոր մարդկանց սպանել։ Եվ երբ ծնողն արգելում է, ինքն ասում է` ես քեզ կսպանեմ, այսինքն` մանկահասակ երեխան գիտի, թե ինչ է սպանելը։ Պետք է ճանապարհ գտնել և բացասական ազդեցությունները հանել։ Ճիշտ է` մենք մեր լաբորատորիաններում երեխաներին նստեցնում ենք համակարգչի դիմաց, բայց նա խաղ է գրում, ստեղծագործում է։ Խնդիրը այս դարում ոչ թե երեխաներին համակարգչից կտրելու, այլ դրանք ճիշտ օգտագործելու մեջ է»,–ասում է Վարդանյանը։

Նրա խոսքով համակարգիչը պետք է այնպես ծառայեցնել երեխային, որ այն ապահովի նրա հետագա բարեկեցիկ կյանքը, ընկերներ ունենալը, մարդկանց հետ շփվելը և այլն։