Նիկոլ Փաշինյանը թանգարան է գնացել. սելֆիներ վարչապետից

ՀՀ վարչապետը լուսանկարվել է թանգարանի այցելուների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ թանգարաններ է այցելել և լուսանկարները հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Սելֆի Չարենցի թանգարանում»,- լուսանկարին կից գրել է վարչապետը։

Փաշինյանը մինչ այդ այցելել է նաև Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան։

Թանգարանների գիշերը Հայաստանում անցկացվում է արդեն 15-րդ անգամ:

Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ: