ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. «Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով բանտարկված Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի` հեղափոխության օրերին Սաղաթելյանը գտնվել է Երևանում, ակտիվ մասնակցել ցույցերին։ «Ճնշումը բարձրանում էր՝ հասնում 200-ի, ասում էր՝ էս ամեն ինչը պրծնի, գնամ ստուգվեմ»,- հայտնել է Սաղաթելյանի ընկերներից մեկը։
Տեղեկություն կա, որ կաթվածահար լինելուց առաջ Մուշեղ Սաղաթելյանը զրույց է ունեցել իր տուն այցելած ինչ-որ անձանց հետ։ Նրանց հեռանալուց հետո Սաղաթելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն այս տեղեկությունը նրա հարազատները չեն հաստատում: