«Իմ քաղաքի համար ես արդեն հաղթել եմ». Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի կիսաեզրափակչում է

«Ты супер!» միջազգային երգի մրցույթի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանն այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում: Նա կկատարի «Տիտանիկ» ֆիլմի շատ հայտնի «Սիրտս վախենում է» երգը:
Sputnik

«Բավականին բարդ երգ է, բայց մեծ հաճույքով եմ կատարում: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Ուզում եմ ասել, որ հետաքրքիր զգեստ եմ կրելու, որը համապատասխանում է երգինը»,-ասել է Սաթենիկը:

Նա նաև նշել է, որ շատ է կարոտում Հայաստանը: Նրան դժվար է հեռու ապրել հայրենիքից և չի համբերում, թե երբ է վերադառնալու:

Սաթենիկ Գևորգյանի ելույթին կիսաեզրափակչում կարող եք հետևել շաբաթ՝ մայիսի 19-ին, ժամը 21-ին:

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։ Միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։

Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։