Սարսափելի սպանություն Վրաստանում. կինը կտրել է հարազատ քրոջ կոկորդը

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է քրոջ սպանության համար կասկածվող կնոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Քութայիս քաղաքում (Իմերեթի շրջան) կինը կտրել է քրոջ կոկորդը, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Rustavi2 հեռուստաընկերությանը։

Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց. կասկածյալը 20–ամյա զինծառայող է

Սառը զենքի կիրառմամբ սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել մայիսի 18-ին։ Կինը տեղում մահացել է։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն` կինն ապրել է ամուսնու, դստեր և քրոջ հետ։

Սպանված կնոջ ամուսինը` Կուկուրի Ձիձիգուրին, հայտնել է, որ սպանության օրը դստեր հետ քաղաքում է եղել, հետո տուն է վերադարձել, բայց հստակ չի իմացել, թե որտեղ է կինը։ Որոշ ժամանակ անց եկել է ոստիկանությունը։ Հենց նրանք էլ հայտնաբերել են կնոջ մարմինը։

Ոստիկաններն արդեն ձերբակալել են կասկածյալին։ Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանություն» հոդվածով։ Նրան 7-15 տարվա ազատազրկում է սպասում։