Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ամերիկյան հաշիվները սառեցրե՞լ են. ամերիկյան կողմը լռում է

«Իրավաբանների հայկական ասոցիացան» աղմկահարույց տեղեկությունը փորձել է ստուգել ամերիկյան դեսպանատնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Ամերիկյան կողմը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների բանկային հաշիվները սառեցնելու մասին տեղեկությունը, Sputnik Արմենիային ասաց «իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը։

Կաշառք վերցնող որևէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի. Փաշինյան

«Դիմել ենք ամերիկյան դեսպանատուն, այնտեղից ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են այս տեղեկությունը։ Հիմա փորձում ենք համապատասխան հարցում ուղարկել այն իրավական մարմնին, որն, ըստ տեղեկությունների, ժամանել է Հայաստան»,- ասաց Զադոյանը` անդրադառնալով ԶԼՄ-ների տարածած այն տեղեկություններին, որ Սերժ Սարգսյանին և նրա ընտանիք անդամներին պատկանող ամերիկյան բանկային հաշիվները սառեցվել են, և հետաքննության նպատակով Հայաստան են ժամանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները։

Զադոյանը խոստացավ պատասխանը ստանալուն պես հավելյալ տեղեկություն տրամադրել։