Առաջիկա օրերին եղանակը զգալի կտաքանա, բայց անձրևից առայժմ չենք խուսափի

Հայաստանի շրջանների մեծ մասում անձրև կտեղա, բայց դրան զուգահեռ օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանի տարածքում մայիսի 18-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ անձև կուղեկցվի ամպրոպով։

«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնություն կարող է հասնել 15-20 մ/վ արագության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանների կանխատեսման համաձայն` առանձին հատվածներում նաև կարկուտի հավանականության կա։

Այդուհանդերձ, օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա 3-4 աստիճանով:

Մայիսի 18-ին և 19-ին Երևանի առանձին հատվածներում նույնպես ամպրոպային անձրև կարող է տեղալ, քամու ուժգնությունն էլ կարող է հասնել 15-20 մ/վ արագության:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 26-28, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքության։