Երևանի փողոցներից մեկը ժամանակավորապես կփակվի

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 19-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ը, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլ ի ծառայությունը։

Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Այդ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվելու։