«Սրտանց շնորհավորում եմ». Ռոհանին ուղերձ է հղել Փաշինյանին

Իրանի նախագահը հույս ունի, որ Փաշինյանին կհաջողվի խորացնել Իրանի ու Հայաստանի երկկողմանի հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը», — նշվում է ուղերձի մեջ։

Ռոհանին հայ գործընկերոջը մաղթել է առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ավելի վաղ Փաշինյանն ու Ռոհանին զրուցել էին հեռախոսով և պայմանավորվել էին համաձայնեցնել առաջիկա այցերի ժամանակացույցը։

Փաշինյանին արդեն շնորհավորել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսպանիայի, Գերմանիայի ղեկավարները, եվրոպական դիվանագիտության ղեկավարները։

Հիշեցնենք` մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընտրեց ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին որպես երկրի վարչապետ։