Իսրայելի վարչապետը «հավի պարն» է պարել «Եվրատեսիլի» հաղթողի հետ. տեսանյութ

Նեթանյահուն իր պարային հմտություններ է ցուցադրել «Եվրատեսիլի» հաղթող Բարզիլայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է «Եվրատեսիլի» հաղթող Նետտա Բարզիլային և նրա հետ պարել «հավի պարը»։

Իսրայելի վարչապետը զվարճալի տեսանյութը հրապարակել է Twitter-ի իր էջում։

​«Ուրախալի էր Նետտա Բարզիլային տեսնել Երուսաղեմում։ Նետտա, մենք սիրում ենք ձեզ, դուք ստիպեցիք երկրին հպարտանալ ձեզնով», — գրել է Նեթանյահուն մեկ այլ գրառման մեջ։

Նետտան վարչապետին և նրա կնոջը շաքարաքլոր է նվիրել։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ չանցավ` ելույթ ունենալով միայն մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակիչում։ Եվրոպայի գլխավոր շոուի հաղթող դարձավ Իսրայելի ներկայացուցիչ Նետտան իր «Toy» երգով։