Փոքրիկ աղջիկը լուսնոտ է ձևանում` հորը չզայրացնելու համար

Փոքրիկ աղջնակը ապշեցնում է իր հնարամտությամբ և խելամտությամբ։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է խելացի աղջնակը փորձում խուսափել անկողնում հեռախոս օգտագործելու պատժից։
Sputnik

Փոքրիկը խաղում է հեռախոսով ոչ թույլատրելի ժամին։ Աղջկա հայրը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տալիս երեխային օգտվել հեռախոսից քնելու ժամին։

Տղամարդը թաքնվում է սենյակի մութ անկյունում, աղջկան «հանցանքի» ժամանակ բռնելու համար։ Սակայն, երբ աղջնակը հասկանում է, որ իրեն բացահայտել են, լուսնոտ է ձևանում։

Զվարճալի տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում և բազմաթիվ լայքերի արժանացել։