Կազիմիրովն ու Տեր–Պետրոսյանը հանդիպել են. ինչո՞ւ

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ (ՄԽ համանախագահ է եղել 1992–96թթ.) հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ։ Հանդիպումը կայացել է երեկ` մայիսի 16–ին, Կազիմիրովի խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է ilur.am-ը:

Արցախյան դուել. Կազիմիրովը վերլուծում է Լևոն Տեր–Պետրոսյան–Վիգեն Սարգսյան հակամարտությունը

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:

Կազիմիրով–Տեր-Պետրոսյան հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հանդիպումն ուշագրավ է այն առումով, որ կայանում է զարգացումների այն ֆոնին, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի և ՊՆ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև բանավեճ էր ծավալվել ԼՂ բանակցությունների թեմայով, որին ակամա մասնակցել էր նաև Վլադիմիր Կազիմիրովը։