ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ԵՍՏՄ — Իրան ազատ առևտրի` այսօր կնքաված համաձայնագրի կարևորության մասին է խոսել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ — Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։
Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։
Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ` Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»,– ֆեսբուքյան իր էջում գրել է փոխնախարարը։