Ի՞նչ կշահի Հայաստանը ԵԱՏՄ– Իրան համաձայնագրից. մեկնաբանում է նախարարը

ԵԱՏՄ–ի և Իրանի միջև կնքված պայմանագիրը Հայաստանի հնարավորությունները կընդլայնվեն, վստահեցնում է Հայաստանի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի արդյունքում Հայաստանը կշահի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

ԵԱՏՄ–ն ու Չինաստանն առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել

Հայաստանի համար հիմնական հնարավորությունը, Մինասյանի խոսքով, երկրի տարածքն իբրև տարանցիկ գոտի օգտագործելն է։

Իսկ Մեղրու ազատ առևտրի գոտու լիարժեք գործարկումից հետո Հայաստանի այդ հնարավորությունը, նախարարի համոզմամբ, կընդլայնվի։ Նախարարը նշեց, որ կընդլայնվի նաև առանց մաքսատուրքերի ապրանքների ցանկը։

«Պայմանագրով նախատեսված են ապրանքային խմբեր ու ապրանքային առանձին ցանկեր, ինչը կընդլայնի Իրանի հետ ավելի նվազ մաքսատուրքերով առևտուր իրականացնելու հնարավորությունը։ Նման պայմանագրի ստորագրում է նախատեսված նաև Չինաստանի հետ»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ այսօր կնքվել է ԵԱՏՄ — Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։

2015 թվականի հունվարի 1-ից գործող Եվրասիական տնտեսական միության կազմում են ընդգրկված Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ Իրանը ԵԱՏՄ-ի հետ գործընկերային պայմանագիր կնքած առայժմ միակ երկիրն է։