«Մենք եկել ենք ձեր աշխատանքը խանգարելու». հրմշտոց Երևանի քաղաքապետարանում

Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ծառեր հատելու և շինարարություն սկսելու դեմ պայքարող ցուցարարները ներխուժել էին Երևանի քաղաքապետարան և պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Sputnik

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին և փորձեց բանակցել նրանց հետ, բայց ապարդյուն։

«Մենք եկել ենք ձեր աշխատանքը խանգարելու»,- ասաց ակտվիստներից մեկը։

Փոխքաղաքապետի հարցին, թե ինչու են որոշել խանգարել իրենց, մեկ այլ ակտիվիստ ասաց. «Մենք եկել ենք գողությունը դադարեցնելու, որովհետև ձեր աշխատանքը գողություն է»։

Երևանի գլխավոր ճարտարապետը բացատրում է` որտեղ է այգու կառուցապատման նախագիծը. տեսանյութ

Նշենք, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բարեկարգման աշխատանքներ է իրականացնում։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ մասնագետները թույլ են տվել հատել ծառերը, որպեսզի դրանք փոխարինվեն նորերով։

Հատված ծառերի լուսանկարները մեծ իրարանցում էին առաջացրել սոցիալական ցանցերում։ Այսօր առավոտից ցուցարարները հավաքվել էին այգու տարածքում։ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը նրանց վստահեցեց, որ հատված ծառերի փոխարեն նորերն են տնկելու, բայց ակտիվիստներին չբավարարեցին այդ փաստարկները, և նրանք սկսեցի պատռել շինարարական պաստառները։

Նշենք, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը հիմնական պահանջ էր դրել, որ այգին չտրամադրվի այլ անհատի կամ կազմակերպության և այգում առևտրային ոչ մի գործունեություն չիրականացվի:

Բարեգործական հիմնադրամը պարտավորվել է 99 տարի շարունակ զբաղվել այգու խնամքով և երեք միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել։