ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանությանը, մասնավորապես` ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
«Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում, տասնյակ մարդիկ ներխուժել են շենքի տարածք և պահանջում են, որ Տարոն Մարգարյանն անհապաղ հրաժարական տա։