«Ես գնում էի ամենաբարձր պարգևի հետևից». Մեդվեդևա–Բաբասյանը պատասխանել է Տուտբերիձեի ասածին

Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պատմել է, թե ինչու իր համար ողբերգություն չէ օլիմպիադայում երկրորդ տեղը զբաղեցնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան պատասխանել է նախկին մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Այդ մասին հաղորդում է «7days» գործակալությունը։

«Ես ապշած էի». կանադացի մարզիչը պատմել է Մեդվեդևա–Բաբասյանի առաջարկության մասին

Ավելի վաղ Տուտբերիձեն, իմանալով Մեդվեդևայի հեռանալու մասին, հայտարարել է, որ հավանաբար գեղասահորդուհին նեղացել է մարզչից` անչափահաս Ալինա Զագիտովային օլիմպիադայում ելույթ ունենալու թույլտվություն տալու համար։ Տուտբերիձեի խոսքով` Մեդվեդևան խնդրել է նրան Զագիտովային պահել պատանիների շարքում, որպեսզի նա կարողանա ոսկի նվաճել օլիմպիադայում։

18-ամյա մարզուհին հրաժարվել է մանրամասն մեկնաբանել իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունները` միայն հաստատելով, որ լուրերն այն մասին, որ այժմ մարզվում է կանադացի Բրայան Օրսերի հետ։ Բայց նախօրեին Եվգենյան առաջին անգամ պատասխանել է Տուտբերիձեին։

Մեդվեդևան պատասխանել է, որ Հարավային Կորեայի օլիմպիական խաղերում նվաճած արծաթե մեդալը չի նվազեցրել իր ինքնավստահությունը։

«Շատերը հիանալի հասկանում են, որ ես իմ արծաթը որպես ողբերգություն չեմ ընդունել և իմ արցունքները կապ չունեին այդ արդյունքի հետ։ Այո, ես գնում էի ամենաբարձր պարգևի հետևից, բայց ինձ համար գեղասահքում գլխավորն այն է, որ հաճույք ստանամ նրանից, ինչ անում եմ», — հայտարարել է Մեդվեդևան։

Միաժամանակ ԱՄՆ-ի գեղասահքի ֆեդերացիայի ղեկավար Սամյուել Օքսյեն առաջարկել է արգելել մինչև 18 տարեկան մարզուհիներին ելույթ ունենալ մեծահասակների մրցումներում։ Առաջարկվում է դա անել վնասվածքները նվազագույնի հասցնելու և գեղասահորդուհիների կարիերան երկարացնելու համար։

Այդ նախաձեռնությունն առաջիկայում կքննարկվի, ընդունվելու դեպքում Ալինան ստիպված կլինի մասնակցել պատանիների մրցումներին, իսկ Տուտբերիձեն ժամանակավորապես կզրկվի մեծահասակների մրցումների մեդալներից։