ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2018 թվականին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կքննարկենք։ Կարծում եմ` այս տարի», — ասաց Փաշինյանը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաստատի կառավարության ծրագիրը։
Դեռ հանրահավաքների ընթացքում Փաշինյանը ներկայացրել էր իշխանափոխության «ճանապարհային քարտեզը», ըստ որի` խորհրդարանը պետք է ցրվի, և արտահերթ ընտրություններ անցկացվեն։