Արդյունավետ այց էր. Փաշինյանը գոհ է Պուտինի հետ հանդիպումից

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարում ԵԱՏՄ գագաթնաժողովում կայացած հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ տարաբնույթ հարցեր են քննարկել։

«Շատ արդյունավետ հանդիպում էր։ Քննարկումն ընդհանուր բնույթ էր կրում», — ասաց Փաշինյանը։

Փաշինյան–Պուտին հանդիպումը. «Հայաստանը պլյուսով դուրս եկավ»

Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել են Հայաստանին առնչվող հարցեր, այդ թվում` Ադրբեջանին զենք վաճառելու հարցը։

Նրա խոսքով` Բելառուսի նախագահն այդ հարցերին «նորմալ» է արձագանքել։

Ըստ վարչապետի` ԵԱՏՄ գագաթնաժողովը քննարկումների համար հետաքրքիր ձևաչափ է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կայացել է Սոչիում մայիսի 14-ին։ Այնտեղ Փաշինյանը հանդիպել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ու մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին։