Փաշինյանի օրը. աշխատեց, շփվեց, ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին. տեսանյութ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ամբողջ օրը նախարարությունից նախարարություն էր գնում, ներկայացնում նոր ղեկավարներին։ Երբ նա հայտնվեց փողոցում, բնականաբար, իրարանցում առաջացավ։
Sputnik

Մարդիկ մոտեցան ու փորձեցին լուսանկարվել վարչապետի հետ։ Ոմանք կարողացան պատմել իրենց խնդիրների մասին։

Sputnik Արմենիայի թղթակցին նույնպես հաջողվեց հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին։