Հիասթափեցնելու իրավունք չունեն. Նիկոլ Փաշինյանը խոսեց իր սպասումների մասին

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Այսօրվա կառավարության կազմում ընդգրկված յուրաքանչյուր նախարար պետք է ամենայն պատասխանատվությամբ ծառայի Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Նոր նախարարները չպետք է հիասթափեցնեն ժողովրդին, սա է գլխավոր պահանջը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սպասումներ ունի կառավարությունից։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Փաշինյանը նշեց բոլոր նախարարությունների բացարձակ առաջնահերթությունը

Վարչապետի հետ հաջողվեց զրուցել կառավարության շենքի դիմաց։ Նա անցնում էր նախարարությունից նախարարություն և հերթով ներկայացնում նոր ղեկավարներին։

Հիշեցնենք, որ նոր կառավարությունը վերջնականապես ձևավորվեց մայիսի 12-ին։ Սա Հայաստանի պատմության ամենաերիտասարդ կառավարությունն է։

«Նախարարների նոր կաբինետի հարցում գլխավոր սպասումն այն է, որ նրանք չհիասթափեցնեն ժողովրդին», — ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ նոր նախարարները պետք է ամենայն պատասխանատվությամբ ծառայեն Հայաստանին ու երկրի քաղաքացիներին։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ գագաթնաժողով կատարած այցին, վարչապետն ընդգծեց, որ բոլոր սպասումներն արդարացել են։

ԵԱՏՄ գագաթնաժողովը կայացել է մայիսի 14-ին, այն առաջինն է եղել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։