Շոումեն Միխայիլ Գալուստյանը փոխում է մասնագիտությունը. ի՞նչ կապ ունեն «Միլանի» դարպասները

Հայտնի ռուսաստանցի շոումեն և հումորիստ Միխայիլ Գալուստյանը իր բաժանորդներին անակնկալ է մատուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ռուսաստանցի հայ հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը Instagram–ի իր էջում ֆուտբոլային դաշտից հումորային տեսանյութ է հրապարակել` ուղեկցելով այն «գատուզո» հեշթեգով։

«Առաջ, առաջ, առաջ։ Այդ ուր ես գնում, այստեղ արի։ Այդ ո՞վ է այդպես գազոններ տնկում, գրողը տանի։ Չեն կարողանում տնկել», – կատակում է Գալուստյանը։

 

Հումորիստի երկրպագուներից շատերին թվացել է, թե Միխայիլը ֆուտբոլային դաշտում փոխարինել է իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին։

«Ռուս Գատուզո», – գրել է օգտատերերից մեկը։

Մյուսներին գաղափարը դուր չի եկել, նրանք համարել են, որ Գալուստյանի հումորը դադարում է ծիծաղելի լինել։

«Արա, սիրուն տղա». Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել այն, ինչը կհետաքրքրի տղամարդկանց

Այնուամենայնիվ, 16 ժամվա ընթացքում Գալուստյանի տեսանյութը դիտել են ավելի քան 1 մլն անգամ։

Միխայիլ Գալուստյանը ռուսական շոուբիզնեսի հումորիստ է, երգիծական ոճում ելույթ ունեցող դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ՈՒՀԱ–ի նախկին մասնակից և «Comedy Club»–ի ռեզիդենտ։

Գուցե, այդպես Գալուստյանը պատրաստվում է առաջիկա ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Ռուսաստանում։

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում, մրցաշարերն անցկացվելու են 11 քաղաքներում 12 մարզադաշտերում։

Խաղերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում։ Առաջնության եզրափակիչ խաղը նույնպես կանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտում հուլիսի 15-ին։