Ադրբեջանը պատրաստ է Արցախի հարցով բանակցություններին

Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում է, որտեղ հանդիպումներ է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված սուբստանտիվ բանակցություններին։ Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը։

Փաշինյանը ժամանակին բարձրացրեց Արցախի` բանակցությունների գործընթացին վերադառնալու հարցը

Մամեդյարովը Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։

«Ընթացող հանդիպմանը քննարկվում են հայ-ադրբեջանական հակամարտությունն ու վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները», — գրել է Հաջիևը։

Հիշեցնենք` տվյալ պահին բանակցային գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Մինսկի խմբում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Թուրքիան։ Համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։