Տրանսգենդերն ու Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլում». ինչպես են հային դիմավորել Comedy Club–ում

Հայտնի երգիչ Սևակ Խանաղյանը Comedy Club–ում պատասխանել է Պավել Վոլյայի ու Գարիկ Խարլամովի հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ — 2018» մրցույթի եզրափակիչ չանցած Սևակ Խանաղյանը ՏՆՏ հեռուստաալիքով հեռարձակվող Comedy Club-ի հերթական հյուրն էր։

Հաղորդման մի հատվածը կարելի է դիտել երգիծական հաղորդման ֆեյսբուքյան էջում։

«Սևակ Խանաղյանը երգիչ է, «Գլխավոր բեմ» ծրագրի մասնակից, «Х-Ֆակտոր Ուկրաինա» շոուի հաղթող։ Նա Հայաստանն էր ներկայացնում «Եվրատեսիլ — 2018» մրցույթում «Քամի» երգով», — երգչին այսպես ներկայացրեց Խարլամովը։

Երբ հնչեց երգի անունը, անմիջապես արձագանքեց Պավել Վոլյան։

«Ստացվում է` այն ամբողջ գումարը, որ Հայաստանը հավաքել էր «Եվրատեսիլի» համար, քամուն տվեցիք», — կատակեց շոումենը։

Հետո Վոլյան հարցրեց` ինչպես է Սևակը Պորտուգալիայում ելույթ ունեցել բադակտուց տրասնգենդերների ու համասեռականների կողքին։

«Այդպիսի շոուում կարելի է զարմացնել համեստությամբ ու անկեղծությամբ», — նշեց Սևակը։

Խարլամովը երգչին անհարմար վիճակի մեջ դրեց ու խնդրեց ցույց տալ, թե ինչ «տեսք ունի» հայկական համեստությունը։

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2018» մրցույթի հայ ներկայացուցիչը մրցույթի եզրափակիչ փուլ չանցավ։ Շոուի հաղթող դարձավ իսրայելցի Նետան` Toy երգով։