Ինչպես անցավ Փաշինյանի ու Պուտինի առաջին հանդիպումը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպեցին Սոչիում։
Sputnik

Պուտինը հանդիպման ընթացքում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին։

Փաշինյանը նշեց, որ թեև կան քննարկման ենթակա հարցեր, բայց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարցերն անքննելի են։

«Ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել և չի դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանն այսուհետ ևս զարգացնելու է ՌԴ-ի հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները։ Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես ռազմական արդյունաբերական բնագավառում երկու երկրների փոխհարաբերություններին։