Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը հանդիպեցին. ինչի՞ մասին են խոսել

Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին:

Փաշինյանն ու Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и председателя ЕАЭС Тиграна Саркисяна (14 мая 2018). Сочи

ՀՀ վարչապետը Սոչի է մեկնել մայիսի 13-ին` մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետն այսօր առավոտյան հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Նախանշված է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ։