Մահացու վրաերթ Երևանում. փողոցը մաքրող տղամարդը տեղում մահացել է

Կեսգիշերին Երևանում մահացած տղամարդը «Սանիթեքի» աշխատակից էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևանի Ավան համայնքում 33 տարեկան երիտասարդը վրաերթի է ենթարկել «Սանիթեքի» աշխատակցին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Արտակարգ դեպք Երևանում. կինը դանակի հարվածներ է հասցրել 33 տարեկան տղամարդուն

Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, ժամը 00։10-ին, Ավան վարչական շրջանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում։

Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Մեսրոպ Գևորգյանը վրաերթի է ենթարկել 66 տարեկան Խաչալ Շավեշյանին, որը տեղում մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ Նույն աղբյուրի համաձայն` Մեսրոպ Գևորգյանը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել։

Վրաերթի ենթարկված տղամարդը «Սանիթեք» ընկերության աշխատակից էր, ով գործընկերուհու հետ ճանապարհը մաքրելիս է եղել։ Գործընկերուհին կարողացել է խուսափել վթարից։