ՌԱԴԻՈ

Շաքարյանց. «Հեյդար Ալիևը չէր վախենում բանակցություններից Արցախի իշխանությունների հետ»

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսելով Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, ասաց, որ այդ հարցում Հայաստանը նախևառաջ պետք է համաձայնության գա Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ:
Sputnik

Սերգեյ Շաքարյանց
«Արցախը դադարել է բանակցային կողմ լինել միմիայն ԱՄՆ-ի պահանջով, որը համալրում է Մինսկի խմբի համանախագահների թիմը: Դա եղել է 1997 թվականի հունվարին, երբ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտից եկել էր Երևան և սկսել էր վարչապետի պաշտոնավարությունը: Այդ ժամանակ արդեն առանց Արցախի ձևաչափը կազմվել էր»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ 1997 թվականի հունվարին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն էր Հայաստանի նախագահը, և առանց նրա համաձայնության դժվար թե ձևաչափի նման փոփոխություն լիներ:

Քաղաքագետը նշում է, որ մինչև 1996 թվականը բոլոր փաստաթղթերը ֆիքսում էին, որ հակամարտության մեջ կային երեք իրավահավասար կողմ: Այն ժամանակ Հեյդար Ալիևը չէր վախենում ուղիղ բանակցություններից Արցախի իշխանությունների հետ: Բայց դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց:

Շաքարյանցը համոզված է, որ Արցախը կրկին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար Հայաստանը պետք է համաձայնության գա Մինսկի խմբի համանախագահների եռյակ երկրների և նախևառաջա ԱՄՆ-ի հետ: